Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Ջրափրկարարները քաղաքացիներին տեղափոխել են ափ

30 Հուլիս, 2022 19:00
Ջրափրկարարները քաղաքացիներին տեղափոխել են ափ

Հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 400 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Գ․ին (ծնված 1972 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։

***

Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին