Կարևոր իրադարձություններ

Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար. դիմել եմ ՄՊՀ

30 Հուլիս, 2022 14:58
Հեղինակ՝ Ալխաս Ղազարյան
Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար. դիմել եմ ՄՊՀ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ պաշտոնական գրությամբ դիմել է ՄՊՀ՝ օնլայն տաքսիների աշխատանքի հարցով:
 
«Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար. ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին, անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ, նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ: Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են:
 
Երեկ պաշտոնական գրությամբ դիմեցի ՄՊՀ ՝ ոլորտում տեղի ունեցող գործընթացների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել եմ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։
 
Գրությունը բերված է ստորև»,-գրել է Ղազարյանը՝ կից ներկայացնելով գրությունը.
 

 

Լրահոս

Դիտել ավելին