Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար տուգա՞նք կսահմանվի. «Ժողովուրդ»

30 Հուլիս, 2022 09:39
Ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար տուգա՞նք կսահմանվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով: Այսպիսով, օրենքը գուցե ընդունվի, իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերահսկեն այն:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին