Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-ղազախստանյան համագործակցության խորացման հեռանկարները

29 Հուլիս, 2022 23:36
Քննարկվել են հայ-ղազախստանյան համագործակցության խորացման հեռանկարները

Հուլիսի 28-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Ռուսլան Բայմիշևի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության վիճակն ու խորացման հեռանկարները։

Մասնավորապես, Ռ. Բայմիշևն ուշադրություն է հրավիրել ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև անդրադարձել է արդյունաբերության առաջնահերթ բնագավառներում ներդրումների թեմային։

Իր հերթին, Ա. Ղևոնդյանը տեղեկացրել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին։

Ընդգծելով նշված ոլորտներում համագործակցության բարձր ներուժի առկայությունը՝ երկուստեք կարևորվել է հաղորդակցության հնարավորությունների ընդլայնումը և կողմերի օրենսդրության ներքո վերջիններիս անխափան գործունեությունը՝ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթների հաշվառմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին