Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Մասնագիտական հանրային քննարկում՝«Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի շուրջ

29 Հուլիս, 2022 22:32
Մասնագիտական հանրային քննարկում՝«Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի շուրջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը նախաձեռնում են մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում, որը տեղի կունենա 2022 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: Գրանցման վերջնաժամկետը՝ օգոստոսի 3-ը, ժամը՝ 18:00: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակը, որն առավել հայտնի է «Բանվորի արձան» անվանումով, դասվում է հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1997 թվականին, քանդակը` որպես խորհրդային հասարակարգի գաղափարաբանությունը խորհրդանշող ստեղծագործություն, ապամոնտաժվել ու մասնատվել էր, և շուրջ երկու տասնամյակ վերջինիս գտնվելու վայրն անհայտ է եղել:

Դեռևս 2021 թվականից նախարարությունը, համագործակցելով քանդակագործի ժառանգների հետ, աշխատանքներ է նախաձեռնել քանդակի հայտնաբերման ուղղությամբ, որի առանձին մասերը գտնվել են և ներկայում ժամանակավորապես ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Բանվորի արձանի» վերականգնման և տեղակայման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև քանդակագործի ժառանգները:

Նշենք, որ 2022 թ. հուլիսի 27-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ:

Հարցերի և գրանցման համար զանգահարել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿԱննա Եղիազարյանին, հեռ.՝ 099-58-43-12:

 

Լրահոս

Դիտել ավելին