Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը հանդիպեց հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին

29 Հուլիս, 2022 19:37
Գնել Սանոսյանը հանդիպեց  հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին

Գնել Սանոսյանը հանդիպեց  հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին: Այս մասին նա ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանձնարարել եմ կապալառուներին մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքները, ապահովել իրականացված աշխատանքի բարձր որակ։

 
 

Ընդգծել` կապիտալ ծախսերի կատարման խիստ անհրաժեշտությունը և պահանջել եմ կապալառուներից գործադրել բոլոր ջանքերն ապահովելու համար պլանավորված կատարողականները։

Անդրադարձել եմ նաև ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, կատարվող աշխատանքների որակին։
Հանձնարարվել է բարելավել սպասարկման մակարդակը։

Պայմանավորվել ենք հանդիպումները դարձնել պարբերական, որոնց ընթացքում կքննարկվեն ի հայտ եկած խնդիրները և դրանց կտրվեն օպերատիվ լուծումներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին