Կարևոր իրադարձություններ

Պատժամիջոցներն ավելի շատ ՌԴ-ի՞ն են վնասում, թե՞ Արևմուտքին

29 Հուլիս, 2022 18:14
Պատժամիջոցներն ավելի շատ ՌԴ-ի՞ն են վնասում, թե՞ Արևմուտքին

Ռուսաստանի տնտեսությունը արևմտյան պատժամիջոցների և միջազգային ընկերությունների զանգվածային արտահոսքի պատճառով «հաշմանդամ է դարձել»: Այս մասին ուսումնասիրություն է ներկայացրել Յեյլի համալսարանը, գրում է Euronews-ը:

Հետազոտությունը պարզել է, որ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ն կորցրել է ընկերություններ, որոնք ձևավորում էին ՀՆԱ-ի մոտ 40%-ը՝ հետընթաց կատարելով շուրջ երեք տասնամյակների ընթացքում  կատարված օտարերկրյա ներդրումների ուղղությամբ։

Իրավիճակն ավելի է վատթարացել կապիտալի և բնակչության «աննախադեպ փախուստի» պատճառով։

Ավելի քան 1000 ընկերություն գրեթե բոլոր ոլորտներից՝ նորաձևությունից մինչև ֆինանսներ, կրճատել է իր գործունեությունը Ռուսաստանում կամ ամբողջությամբ դուրս եկել երկրից:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ միջազգային պատժամիջոցներն «անդառնալիորեն վատթարացրել են» ՌԴ-ի արտահանումը, իսկ ներմուծումը «մեծապես փլուզվել է»:

Ըստ հետազոտողների, հարված է հասցվել նաև Ռուսաստանի՝ որպես ապրանքների առաջատար արտահանողի կարգավիճակին: Էներգետիկ եկամուտները կազմում են Ռուսաստանի բյուջեի եկամուտների 60%-ը, ինչը նշանակում է, որ ապրանքների արտահանումը շատ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան այլ երկրների:

Հետազոտության հեղինակների կար]իքով՝ պատժամիջոցներն ավելի շատ վնասում են Արևմուտքին, քան Մոսկվային:



 

Լրահոս

Դիտել ավելին