Կարևոր իրադարձություններ

«Խոսրովի անտառ»-ում հրդեհ է բռնկվել

29 Հուլիս, 2022 17:55
«Խոսրովի անտառ»-ում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ը հայտնում են, որ հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։  

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։

Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին