Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ-ի ղեկավարը Սյունիքում այցելել է կառուցվող դպրոցի շինհրապարակ (լուսանկարներ)

29 Հուլիս, 2022 16:58
ՔՏՀԱ-ի ղեկավարը Սյունիքում այցելել է կառուցվող դպրոցի շինհրապարակ (լուսանկարներ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հուլիսի 27-28-ը աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզում էր։

Այցի շրջանակում ՏՄ ղեկավարը ծանոթացավ Սիսիան համայնքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին վերահսկողական գործառույթների իրականացման համար կշռման անշարժ հենակետի կառուցման ավարտական աշխատանքներին։

ՏՄ ղեկավարը հաձնարարականներ տվեց տարածքի հարմարեցման և շինարարության ընթացքում քաղաքաշինական նորմերի պահպանման  վերաբերյալ։

Այնուհետև Գ․Շախբազյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում կառուցվող դպրոցի շենքի շինհրապարակ։ Նշենք, որ կրթական հաստատության տիպային շենքը կառուցվում է պետության ֆինանսավորմամբ։

ՏՄ ղեկավարը, ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին, տեղում հանձնարարականներ տվեց Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը և կապալառու ընկերությանը։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին