Կարևոր իրադարձություններ

Գնաճը եվրագոտում ռեկորդ է սահմանում

29 Հուլիս, 2022 16:20
Գնաճը եվրագոտում ռեկորդ է սահմանում

Եվրագոտու երկրներում հուլիսին գնաճը հասել Է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի:Այս մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրաստատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ ցուցանիշն ամսական արտահայտությամբ աճել Է 0,1 տոկոսով՝ հունիսին 0,8 տոկոսվ բարձարցումից հետո:

Եվրաստատը պարզաբանում Է, որ բարձր գնաճի գլխավոր պատճառը Էներգակիրների գների բարձրացումն Է:

Այն կազմել Է տարեկան հաշվարկով 39,7 տոկոս՝ անցյալ ամսին 42 տոկոսով բարձրանալուց հետո:

Սննդամթերքը, ալկոհոլը և ծխախոտը հունիսին թանկացել են 9,8 տոկոսվ՝ մայիսի 8,9 տոկոսի դիմաց, արդյունաբերական ապրանքները՝ 4,5 տոկոսով՝ 4,3 տոկոսի դիմաց:

Ծառայությունների արժեքի աճն արագացել Է մինչև 3,7 տոկոս՝ հունիսի 3,4 տոկոսի դիմաց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին