Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ասկերանում. այրվել է չոր խոտ

29 Հուլիս, 2022 15:58
Հրդեհ՝ Ասկերանում. այրվել է չոր խոտ

Հուլիսի 29-ին՝ ժամը 10:50-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալներով այրվում է չոր խոտ:

Ահազանգը ստանալուն պես Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում տեղակայված, փրկարար ուժերի վարչության, պահպանման բաժանմունքից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհի հետագա տարածումը կանխելու և օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել երկրորդ մարտական հաշվարկը՝ հրշեջ մեքենայով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել`ժամը 11:32-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 150×50 մ չոր խոտ:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին