Կարևոր իրադարձություններ

Գյումրիում և Արթիկում կնորգվի բազմաբնակարան շենքերի գույքը

29 Հուլիս, 2022 14:27
Գյումրիում և Արթիկում կնորգվի բազմաբնակարան շենքերի գույքը

Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Ծրագրերի ընդհանուր արժեքը 922․3 մլն դրամ է, գումարի 45%-ը կհամաֆինանսավորի Կառավարությունը։

Ծրագրից օգտվելու է 1400 բնակիչ, կառուցվող մակերեսը՝ 19175 քմ։

Իրականացվելու է Գյումրի քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում (Մուշ 2 թաղ., 7-1 շենք, Ե.Չարենցի 7Ա շենք, Պ.Սևակի 1 շենք) և Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների (Աբովյան 20 շենք, Աբովյան 21 շենք, Իսահակյան 19 շենք, Լմբատ 2 թաղ., 36 շենք, Տոնականյան 24 շենք, Տոնականյան 33 շենք) վերանորոգում։

 

Լրահոս

Դիտել ավելին