Կարևոր իրադարձություններ

Կիևը Դոնեցկում մեկուսարան է հրթիռակոծել. 40 ուկրաինացի մահացել է

29 Հուլիս, 2022 13:08
Կիևը Դոնեցկում մեկուսարան է հրթիռակոծել. 40 ուկրաինացի մահացել է

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ուկրաինական զորքերը HIMARS ՀԿՌՀ-ներով հրթիռակոծել են Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող մեկուսարանը, որտեղ պահվում են գերի ընկած ազովցիները։ 

«Այս գիշեր Կիևը նպատակաուղղված արյունալի սադրանք է իրականացրել։ Ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռային հարված է հասցվել Ելենովկա բնակավայրի շրջանում գտնվող քննչական մեկուսարանին, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները, այդ թվում՝ «Ազով» խմբավորման զինյալները»,- ասված է հաղորդագրությունում։

Հարվածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 75 ուկրաինացի ռազմագերի, տուժել է մեկուսարանի 8 աշխատակից։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մեկուսարանի ուղղությամբ հարվածի նպատակը ուկրաինացի զինվորականներին վախեցնելն է, ովքեր ցանկանում են վայր դնել զենքը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին