Կարևոր իրադարձություններ

Քրիստոսի արձանը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության համար. հոգևոր հովիվ

29 Հուլիս, 2022 12:40
Քրիստոսի արձանը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության համար. հոգևոր հովիվ

Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման թեմայի շուրջ ambion-news.am-ը զրուցել է Ազատան և Ձիթյանքով համայնքների հոգևոր հովիվ, փոխժողովրդապետ Տեր Միքայել Դոմբուրյանի հետ.

- Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրումը, գլոբալ իմաստով, ի՞նչ նոր հորիզոններ է բացելու երկրի կրոնա-մշակութային վերելքի համար։

- Այս նախաձեռնությունը օգնելու է մեզ, որ մենք վերադառնանք մեր քրիստոնեական հավատքին։ Խորհրդային ժամանակաշրջանում շատ հեռացած էինք, եկեղեցիները փակված էին, պատարագ չեր մատուցվում։ Սա մեզ և մեր ժողովրդին կհիշեցնի, որ մենք պետք է դառնանք Քրիստոսի ճշմարտության ճանապարհը, որ ինքն եկավ և մեզ համար իրեն զոհեց։ Քրիստոսի մոնումենտալ արձանը այդ ամենի հիշեցման միջոց է դառնալու։ Ճիշտ այնպես, ինչպես սրբապատկերներն են, երբ դնում ենք տանը՝ չենք համբուրում, չենք խոնարհվում: Այդպես էլ արձանն է լինելու։ Այն մեզ օգնելու է, որպեսզի ավելի խորանանք ճշմարտության մեջ։ Շատ աղվոր նախաձեռնություն է։

-Ամեն մի երկիր,ամեն մի քաղաք, ունի իր այցեքարտը, իր սիմվոլը։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Քրիստոսի մոնումենտալ արձանը ևս դառնա Հայաստանի գլխավոր այցեքարտը, մեր խորհրդանիշերից մեկը։

-Այո, իսկ ինչո՞ւ ոչ։ Որովհետև նպատակը որ կա՝ հենց բուն արձանը չէ, այլ Հիսուսի անունն է։ Քրիստոսի ներկայությունը՝ մեր և աշխարհի այլ ժողովուրդներին ցուցադրելու հնարավորություն է ստեղծվելու։ Ինչպե՞ս կարելի է այս ամենին ընդդիմանալ։Շատ ողջունելի է։

-Տեր Միքայել, սփյուռքից և մասնավորապես լիբանանահայերի կողմից կան շատ դրական արձագանքներ՝ պն Գագիկ Ծառուկյանի այս հայրենանվեր նախաձեռնության կապակցությամբ։ Ի՞նչ կարևորություն ունի արձանի տեղադրումը սփյուռքի համար։

-Ես ինքս լիբանանահայ եմ, տեսեք, Բեյրութում կա տեղադրված Մայր Աստվածածնի մեծ արձանը։ Այն բարձունքի վրա է գտնվում և աշխարհի բոլոր երկրներից մարդիկ գալիս են այնտեղ, աղոթքներ են մատուցում։ Կան մեծ թվով զբոսաշրջիկներ։ Ուխտի հատուկ օր կա, այն նշվում է մայիսի 1-ին։ Մարդիկ քայլելով գալիս կտրում են 10-20 կմ, մինչև որ հասնում են ուխտատեղի։ Մենք էլ որ էստեղ ունենանք Քրիստոսի մոնումենտալ արձանը, որը կառուցվելու է պն Ծառուկյանի հովանավորությամբ, շատ լավ կլինի։ Այնպես որ ողջունում և իմ օրհնանքն եմ տալիս այս նախաձեռնությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին