Կարևոր իրադարձություններ

Կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրություն է Սան Ֆրանցիսկոյում

29 Հուլիս, 2022 12:17
Կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրություն է Սան Ֆրանցիսկոյում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կապիկի ծաղիկ հիվանդության տարածման պատճառով։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հունիսի 3-ին քաղաքում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը, և այդ ժամանակից ի վեր վարակը տարածվում է:

Բնակչության համար ռիսկի աստիճանն ընդհանուր առմամբ ցածր է, քանի որ այդ հիվանդությունը չի տարածվում օդակաթիլային ճանապարհով։

Այդուհանդերձ, Սան Ֆրանցիսկոյի հանրային առողջապահության դեպարտամենտը որոշել է արտակարգ դրության ռեժիմ սահմանել, որպեսզի օգնի իշխանությանը ավելի լավ նախապատրաստվել հնարավոր բարդություններին:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին