Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում եղբայրը դանակով հարվածել է եղբորը

29 Հուլիս, 2022 10:43
Գեղարքունիքում եղբայրը դանակով հարվածել է եղբորը

Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտում է Shamshyan.com-ը:

Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ-ն է։

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ պարզվել է, որ ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ-ին իրենց գյուղում իրենց տան բակում դանակով հարվածել է եղբորը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ին։  Ըստ բժշկի հայտնածի՝ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում։ 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։  Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին