Կարևոր իրադարձություններ

Որ երկրները չեն դատապարտել Ուկրաինայում իրականացվող գործողությունները

29 Հուլիս, 2022 10:36
Որ երկրները չեն դատապարտել Ուկրաինայում իրականացվող գործողությունները

Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցաղ գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը, հետևում Է հռչակարգից, որը հուլիսի 28-ին ընդունվել Է Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով, փոխանցում Է ՏԱՍՍ-ը։

«Արգենտինան և Բրազիլիան այն սկզբունքներին համապատասխան, որոնցով կարգավորվում Է նրանց միջազգային քաղաքականությունը, ճանաչում են ՄԱԿ-ի դերն այն բանում, ինչ վերաբերում Է միջազգային խաղաղությանը և անվանգությանը հասնելուն, և այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար»,- բացատրվում Է փաստաթղթում:

Մեքսիկան, իր հերթին, կարծում Է, որ Ուկրաինայի իրադրությունը չի գտնվում CMDA-ի իրավասության մեջ և միանում Է Արգենտինայի և Բրազիլիայի կարծիքին ՄԱԿ-ի դերի վերաբերյալ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին