Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ են գտել

29 Հուլիս, 2022 08:02
Փրկարարները Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ են գտել

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։

Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻՆ ուժերով թռչնին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սիտակագլուխ անգղը (Gyps fulvus) սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով:

 

Լրահոս

Դիտել ավելին