Կարևոր իրադարձություններ

Վանաձորի անտառային հատվածում ՌԴ քաղաքացիներ էին մոլորվել

29 Հուլիս, 2022 00:03
Վանաձորի անտառային հատվածում ՌԴ քաղաքացիներ էին մոլորվել

Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Դ․ Տ․-ին (ծնված 1989 թ․) և Ե․ Պ․-ին (ծնված 1989 թ․) և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին