Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

30 տարվա դադարից հետո գերմանահայ դիրիժորը կներկայանա հայ հանդիսատեսին

28 Հուլիս, 2022 22:20
30 տարվա դադարից հետո գերմանահայ դիրիժորը կներկայանա հայ հանդիսատեսին

Հուլիսի 29-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա սպասված համերգ։ 30 տարվա դադարից հետո գերմանահայ դիրիժոր Ռուբեն Ղազարյանը հանդես կգա հայրենիքում՝ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։

Համերգին որպես մենակատար հանդես կգա սիրված սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

Համերգային ծրագրում Բենջամեն Բրիտտենի Պարզ սիմֆոնիա, Օտտորինո Ռեսպիգիի Il Tramonto, Կոմիտասի «Կանչե, Կռունկ», «Գարուն ա», «Հով արեք, սարեր ջան», Անտոն Արենսկու Լարային քառյակ «Պ.Ի.Չայկովսկու հիշատակին» op. 35a ստեղծագործություններն են։

Նշենք, որ Ռուբեն Ղազարյանը վերջերս է նշանակվել Theatre Altenburg Gera -ի գեղարվեստական ղեկավար։ Մինչ այդ նա 16 տարի եղել է ճանաչում վայելող Württemberg Chamber Orchestra Heilbronn-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ հանդես գալով ավելի քան 860 համերգով և ձայնագրելով 26 CD-ներ, ինչպես նաև ընդարձակելով կամերային նվագախմբի երկացանկը։

Որպես դիրիժոր ղեկավարել է այնպիսի ճանաչված նվագախմբեր, ինչպիսիք են՝ Radio-Sinfonieorchester Stuttgart des SWR-ը, WDR-Sinfonieorchester Köln-ը, hr-Sinfonieorchester Frankfurt-ը, Համբուրգի սիմֆոնիկը, Բելգրադի Ֆիլհարմոնիկը, Ցյուրիխի կամերայինը, Երուսաղեմի սիմֆոնիկը, Լիոնի ազգային նվագախումբը և այլն։ Աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Խատիա Բունիաթիշվիլին, Գոտիե Կապյուսոնը, Ջուլիա Ֆիշերը, Սերգեյ Նակարյակովը, Էմանուել Ճգնավորյանը և այլք։ Տարիներ առաջ աշխատել է Հայաստանի պետական կամերային նվագախմբում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին