Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության` երեկվա ուժեղացված ծառայության արդյունքում քանի մարդ է ձերբակալվել ու ինչ են հայտնաբերել (տեսանյութ)

28 Հուլիս, 2022 19:21
Ոստիկանության` երեկվա ուժեղացված ծառայության արդյունքում քանի մարդ է ձերբակալվել ու ինչ են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 28-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտմման նպատակով կազմակերպված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ։

Հատկապես արդյունավետ էր Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում իրականացված միջոցառումը, քանի որ մեքենաներից մեկում հայտնաբերվել է «SS» մարտական ատրճանակ։ Հայտնաբերվել են նաև դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։ Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան ոստիկանները մայրաքաղաք մտնող ու դուրս եկող բոլոր մեքենաները կանգնեցնում ու ստուգումներ էին անում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ուժեղացված ծառայության նպատակը զենք-զինամթերթ, թմրանյութեր հայտնաբերելն էր: 

 

Լրահոս

Դիտել ավելին