Կարևոր իրադարձություններ

Իրազեկող միջոցառումներ` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

28 Հուլիս, 2022 21:05
Իրազեկող միջոցառումներ` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 28-ին, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով ևս մեկ իրազեկող միջոցառում անցկացրեց, այս անգամ, Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան և «Ծիծեռնակ» ուսանողական ճամաբարներում։

Միջոցառմանը ներկա էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև Լոռու տարածքային բաժինների մասնագետները։

Վերջիններս ճամբարներում հանգստացող 7-13 տարեկան երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցին։ Երեխաներն ու պատանիները սովորեցին հրդեհային անվտանգության կանոններն ու թե ինչ կանխարգելիչ գործողություններ են անհարժեշտ հրդեհի ժամանակ։ Քննարկվեցին նաև տարհանման ձևերն ու միջոցները,  կրակմարիչի հետ վարվելու կանոնները, անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների աղբյուրները արագ չեզոքացնելու գործողությունները։

Հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ երեխաների հարցրերին ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցների հանգամանալից ու սպառիչ պատասխաններով էլ  ավարտվեց իրազեկամն միջոցառումը , որի նպատակը մեկն է՝ հրդեհային անվտանգության կոնոններն ուսուցանելն ու  տեղեկացված սերունդ դաստիարակելը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին