Կարևոր իրադարձություններ

Իրանում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

28 Հուլիս, 2022 17:54
Իրանում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Իրանի Թեհրան նահանգի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, ևս 9-ը տուժել են:

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, ևս 14 մարդ անհետ կորած է համարվում:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ 

Իրանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է այս գիշեր Իմամզադե Դավուդ լեռնային շրջանում, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից հյուսիս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին