Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    417,5
    439,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

28 Հուլիս, 2022 17:30
Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։

Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկ զինծառայողների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին