Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել են ամուսիններ

28 Հուլիս, 2022 15:20
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել են ամուսիններ

Երևանում, այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել. ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։ 

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին