Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ սպասել

28 Հուլիս, 2022 15:12
Ինչպիսի եղանակ սպասել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են,որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 01-02-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին