Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է դոնդողի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

28 Հուլիս, 2022 14:36
Կասեցվել է դոնդողի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Երևանում գործող «Ռոբերտ Էմիլ» ՍՊԸ-ին պատկանող դոնդողի արտադրությունում և սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար։

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին