Կարևոր իրադարձություններ

Ո՞ր փուլում են սահմանադրական բարեփոխումներին միտված աշխատանքները. պարզաբանել է նախարարը

28 Հուլիս, 2022 13:37
Ո՞ր փուլում են սահմանադրական բարեփոխումներին միտված աշխատանքները. պարզաբանել է նախարարը

Այսօրվա ճեպազրույցի ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքների ընթացքին:

Նախարարը նշեց, որ աահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները:

«Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու լուծումները  և սեպտեմբերից կսկսեն  ուղիղ եթերում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, բոլորիս»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ ժամկետները կախված են աշխատանքների դինամիկայից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին