Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ՝ Ադրբեջան-Վրաստան սահմանին. այն զգացվել է Տավուշում

28 Հուլիս, 2022 13:16
Երկրաշարժ՝ Ադրբեջան-Վրաստան սահմանին. այն զգացվել է Տավուշում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին