Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Կապանցին դիտողություն ստանալու համար նռնակ է պայթեցրել ճանապարհի երթևեկելի մասում. ՔԿ

28 Հուլիս, 2022 11:46
Կապանցին դիտողություն ստանալու համար նռնակ է պայթեցրել ճանապարհի երթևեկելի մասում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա  բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև 29-ամյա տղամարդը  ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն: 

Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են  նռնակի դետալներ, արնանման հետքեր և  հագուստ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին