Կարևոր իրադարձություններ

Զինծառայողներին արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկ կտրամադրվի

28 Հուլիս, 2022 11:35
Զինծառայողներին արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկ կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստում ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի նախատեսվում է պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: 

«Որոշման նախագծի ընդունման դեպքում 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Որոշման նախագծով՝ ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՌՈՒ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-  ասաց Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին