Կարևոր իրադարձություններ

Ինչից են ավելի հաճախ մահանում ուկրաինացիները

28 Հուլիս, 2022 11:18
Ինչից են ավելի հաճախ մահանում ուկրաինացիները

Ոչ վարակիչ հիվանդությունները Ուկրաինայում վաղաժամ մահվան (մինչև 70 տարեկան) հիմնական պատճառն են։ Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից, փոխանցում է Korrespondent-ը:

Ինչպես նշել են հետազոտողները, ամենից հաճախ ուկրաինացիների կյանքը կարճանում է սրտանոթային հիվանդությունների պատճառով։

Ըստ STEPS հետազոտության՝ 2012 թվականին սիրտ-անոթային հիվանդություններն են եղել ցանկացած պատճառով մահացությունների 65,8%-ի պատճառ, իսկ 2017 թվականին՝ 67,0%-ի։

Առողջապահության նախարարությունը նաև առաջարկություններ է արել սիրտը առողջ պահելու վերաբերյալ։

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս.

ապահովել առողջ քուն,

բացառել նիկոտինը,

լինել ֆիզիկապես ակտիվ,

ճիշտ ուտել,

վերահսկել քաշը,

վերահսկել արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի մակարդակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին