Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսը խզել է Ուկրաինայից ցորենի գնման պայմանագրերը

28 Հուլիս, 2022 11:09
Եգիպտոսը խզել է Ուկրաինայից ցորենի գնման պայմանագրերը

Եգիպտոսը խզել է Ուկրաինայից 2021 թվականի դեկտեմբերին գնված 240 հազար տոննա ցորենի գնման պայմանագրերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Եգիպտոսի ապրանքների մատակարարման գլխավոր վարչությունը (GASC) մատակարարող Nibulon և Inerco ընկերություններին «ազատել» է պայմանագրային պարտավորություններից։

Գործակալության տվյալներով՝ Եգիպտոսի իշխանությունները հացահատիկը գնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ մեկ տոննայի դիմաց վճարելով 346-360 դոլար, սակայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ամրագրված բեռն այդպես էլ չի մատակարարվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին