Կարևոր իրադարձություններ

Հրշեջ ժամանակավոր հենակետեր են տեղադրվել. շուրջօրյա հերթապահություն է իրականացվում

28 Հուլիս, 2022 09:04
Հրշեջ ժամանակավոր հենակետեր են տեղադրվել. շուրջօրյա հերթապահություն է իրականացվում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության:

Անտառային հրդեհներին արագ արձագանքելու նպատակով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Սարավանի վարչական տարածքի անտառամերձ հատվածի «Փոքր լիճ» կոչվող տարածքում ծավալվել է հրշեջ ժամանակավոր հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:

Արագածոտնի ՄՓՎ Աշտարակի ՀՓՋ-ի կողմից հրշեջ ժամանակավոր հենակետ է ծավալվել նաև Բյուրականի անտառտնտեսությունում։

Հենակետերը հագեցած են անհրաժեշտ գործիքներով, բեռնատարներով․ անձնակազմը պատրաստ է արձագանքել ցանկացած պահի:

 

Լրահոս

Դիտել ավելին