Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում դպրոցաշինական լուրջ աշխատանքներ են ընթանում. մարզպետ

28 Հուլիս, 2022 09:29
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Շիրակի մարզում դպրոցաշինական լուրջ աշխատանքներ են ընթանում. մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետ, հասարակական գործիչ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչև 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու Կառավարության հանձնառությանը զուգընթաց Շիրակի մարզում դպրոցաշինական լուրջ աշխատանքներ են ընթանում։ Միայն «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով մարզում ընթացքի մեջ են 3 բնակավայրերի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները, շուտով կմեկնարկեն Հովունիի դպրոցի շինաշխատանքները։

Հետևել եմ Կապսի դպրոցի աշխատանքների ընթացքին՝ շինարարի հետ զրույցում կարևորելով որակյալ, բոլոր չափանիշներին համապատասխան ու առանց թերացումների շինարարության իրականացումը։ Ինձ համար չափազանց կարևոր է դպրոցաշինական աշխատանքներում յուրաքանչյուր չափորոշիչի պահպանումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ և հարմարեցված միջավայր, դեպի դպրոց տանող ճանապարհի բարեկարգում և այլն։

Մինչև տարեվերջ կառույցը կտանիքապատվի, այժմ ընթանում են հատակների բետոնացման, պատերի կառուցման աշխատանքները։ Մոդուլային ուսումնական հաստատությունը կունենա փակ մարզադադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, փոքր ջերմոց և արևային ֆոտովոլտային կայան, ապահովված կլինի ապաստարանով:

Նշեմ, որ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է 2023-ին: 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվելու է 343.230 մլն դրամ: Մինչ այժմ շուրջ 102 մլն դրամի շինարարական աշխատանք է կատարվել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին