Կարևոր իրադարձություններ

Մտահոգիչ և խնդրահարույց դարձած հարցով աշխատանքային քննարկում է եղել. Ա. Սարգսյան

28 Հուլիս, 2022 08:02
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Մտահոգիչ և խնդրահարույց դարձած հարցով աշխատանքային քննարկում է եղել. Ա. Սարգսյան

Ավագանու անդամ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային Ժողովում կայացավ աշխատանքային քննարկում, որը պայմանավորված էր հանրության համար մտահոգիչ եւ խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթեւեկով, ինչի չկանոնակարգված լինելը, ինչպես նշում էին մասնակիցներից շատերը, հաճախ պատճառ է դառնում հետիոտնի` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաեւ այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի եւ Զարուհի Բաթոյանի` հուլիսի 27-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Երեւան քաղաքում այլընտրանքային փոխադրման միջոցների երթեւեկության կազմակերպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին