Կարևոր իրադարձություններ

Փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի ու ԿԲ-ի միջև

27 Հուլիս, 2022 18:50
Փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի ու ԿԲ-ի միջև

Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կենտրոնական բանկը կնքել են քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

 

Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր: Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր, գնահատել դրանց ներդրման ազդեցությունները:

 

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնել է թվայնացման գործընթաց, որն իր հերթին նպաստելու է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին