Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին

27 Հուլիս, 2022 18:19
Վահան Քերոբյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին

 Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին