Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում մարդահամարը կանցկացվի էլեկտրոնային տարբերակով

27 Հուլիս, 2022 17:46
ՀՀ-ում մարդահամարը կանցկացվի էլեկտրոնային տարբերակով

Հայաստանի անկախության պատմության մեջ կանցկացվի երրորդ մարդահամարը, հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով, այն կտևի 10 օր, կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց: Այս մասին հայտարարել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Մարդահամարը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդահամարը 2 անգամ հետաձգվեց. պետք է անցկացվեր 2020-ին, հետաձգվեց՝ 2021-ին, և վերջնական որոշվեց անցկացնել 2022 թվականին»,-ասել է Գևորգյանը:

Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, սրանից առաջ Հայաստանում անցկացվել են 2001 և 2011 թվականներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին