Կարևոր իրադարձություններ

Վրաստանում բենզինի գները կնվազեն

27 Հուլիս, 2022 16:17
Վրաստանում բենզինի գները կնվազեն

Հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ նրա՝ գնի նվազման պատճառը մի կողմից լարիի փոխարժեքի ամրապնդումն է, մյուս կողմից՝ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը։

«Հաշվի առնելով, որ լարիի փոխարժեքն ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները միանշանակ կսկսեն նվազել օգոստոսի սկզբից։

Միջազգային շուկայում վառելիքի գնի անկումը սկսվել է հունիսին, թեև վերջին 2 շաբաթվա ընթացքում անկումն ավելի ինտենսիվ է եղել, ըստ այդմ, վառելիքի գնի նվազումը շուտով կարտացոլվի վրացական շուկայում»,- ասել է Վանո Մվրալաշվիլին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին