ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր նախկին կնոջը և կրակել ինքն իրեն այն բանից հետո, երբ կինը TikTok-ում գրել է իրենց հարաբերություններում խնդիրների մասին։ Հայտնում է Chicago Sun-Times-ը։
29-ամյա Սանիա Խանը և նրա նախկին ամուսինը՝ 36-ամյա Ռահի Ահմադը, Չիկագոյի իրենց բնակարանում հայտնաբերվել են գլխի հրազենային վնասվածքներով։
Զույգն ամուսնացած էր մեկ տարուց էլ քիչ ժամանակ և մայիսին ամուսնալուծվել էր։
Պակիստանա-ամերիկացի լուսանկարիչ Խանը հաճախ է նկարագրել այն ճնշումը, որին ենթարկվել է, երբ փորձել է բաժանվել Ահմադից:
«Երբ հարավասիացի կինը ամուսնալուծվում է, երբեմն թվում է, թե նա ձախողվել է կյանքում»։
«Այն, թե ինչպես է համայնքը ձեզ պիտակավորում և ճնշում գործադրում, որպեսզի չբաժանվեք այն պատճառով, թե «ինչ կասեն մարդիկ»,- գրել է նա: