Կարևոր իրադարձություններ

Թռչնագրիպի բռնկում՝ Նիդեռլանդներում. մորթվել է 105 հազար հավ

27 Հուլիս, 2022 14:20
Թռչնագրիպի բռնկում՝ Նիդեռլանդներում. մորթվել է 105 հազար հավ

Թռչնագրիպ Է հայտնաբերվել Նիդեռլանդների հյուսիսի Միներտսգա բնակավայրի բրոյլերաին ֆերմայում:Այս մասին հայտնել Է Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության և պարենի հարցերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վիրուսի տարածումը կանխելու համար մորթել են բոլոր 105 հազար հավերը։

Ըստ նախարարության՝ 10 կիլոմետր շառավղով գտնվում են 10 այլ թռչնաֆաբրիկաներ:

Դրանց արգելված Է ընտանի թռչունների, ձվի եւ թռչնային թափուկների փոխադրումը՝ կանխելու համար վիրուսի տարածումը:

Թռչնագիպի այս բռնկումն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերին և ամենալուրջն Է վերջին 20 տարվա ընթացքում:

Այդ ժամանակամիջոցում վիրուս Է հայտնաբերվել առնվազն 50 թռչնաֆաբրիկաներում, ոչնչացվել են միլիոնավոր թև թռչուններ։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին