Կարևոր իրադարձություններ

Կորեական նոր պատերա՞զմ է սպասվում

27 Հուլիս, 2022 12:44
Կորեական նոր պատերա՞զմ է սպասվում

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կարող են հանգեցնել «կորեական նոր պատերազմի»։ Այս մասին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հայատարարվել է կորեական երկու պետությունների միջև զինադադարի կնքման 69-ամյակի նախօրեին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի անցկացրած տարատեսակ զորավարժությունները, փաստացի՝ պատերազմի փորձերը, երբ կվերածվեն երկրորդ Կորեական պատերազմի»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Կորեական թերակղզում իրավիճակի սրման հիմնական գործոնները Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժություններն են։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին