Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է

27 Հուլիս, 2022 12:10
Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է

Արտասահմանյան լրատվականները հայտնում են, որ Եվրոպայում գազի գինը կտրուկ աճել է:

Հոլանդական TTF հանգույց մատակարարման համար գազի օգոստոսյան ֆյուչերսները վաճառվում էին 218,2 եվրո մեկ կիլովատ/ժամի դիմաց կամ 2330,55 դոլար հազար խորանարդ մետրի համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում թանկացումը կազմել է 9,1 տոկոս։

Վառելիքի թանկացումը տեղի է ունենում «Գազպրոմի»՝ «Հյուսիսային հոսք» խողովակաշարով Եվրոպա մատակարարումների ծավալների հերթական նվազման ֆոնին։ Հուլիսի 27-ից մատակարարումների ծավալը կազմել է օրական 33 մլն խմ, ինչը գազատարի թողունակության 20 տոկոսն է։

Ընկերությունն այս քայլը բացատրել է գազատուրբինային շարժիչի վերանորոգման անհրաժեշտությամբ։ Մյուս շարժիչը Կանադայում վերանորոգելուց հետո շուտով կառաքվի Ռուսաստան։ Ընդ որում, այս երկրի իշխանությունները սկզբում հրաժարվել են վերադարձնել տեխնիկան Ռուսաստանին՝ նկատի ունենալով պատժամիջոցների ռեժիմը, սակայն հետո համաձայնության են եկել Գերմանիայի կառավարության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին