Կարևոր իրադարձություններ

Գործադուլ արած մեքենավարների աշխատավարձը կբարձրանա՞

27 Հուլիս, 2022 11:50
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Գործադուլ արած մեքենավարների աշխատավարձը կբարձրանա՞

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Այնուհետև հաղորդագրություն տարածվեց, որ տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում ժամը 09:30-ից Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Shabat.am-ը Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից ճշտեց, թե բանակցությունների արդյունքում ինչ եզրահանգման եկան, որին ի պատասխան խոսնակն ասաց, թե հստակ ժամկետներ չի կարող նշել, բայց տնօրինությունը խոստացել է, որ աշխատակիցների հետ կքննարկի աշխատավարձերի բարձրացման հարցը:

Հարցին`այսինքն աշխատավարձերի բարձրացում սպասվո՞ւմ է, Տաթև Խաչատրյանը նշեց. «Սպասվում է, բայց թե երբ, չեմ կարող ասել»:

 

Լրահոս

Դիտել ավելին