Կարևոր իրադարձություններ

Հարվածել էր ՃՈ տեսուչի ծառայողական մեքենային

27 Հուլիս, 2022 11:22
Հարվածել էր ՃՈ տեսուչի ծառայողական մեքենային

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել նույն քաղաքի 1988թ. ծնված բնակչի կողմից ոչ սթափ վիճակում «Նիսսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու նպատակով գիշերային ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին հարվածելու, այնուհետև նույն եղանակով կրկին անգամ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային հարվածելով և հրելով առաջ տանելու, այդպիսով ԱՀ ոստիկանությանը 1. 065. 500 ՀՀ դրամ գումարի՝ խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:Այս մասին հայտնում է հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին