Կարևոր իրադարձություններ

Մեր խիզախությունն իսկապես ոգեշնչում է բոլոր ազատ ազգերին. Զելենսկի

27 Հուլիս, 2022 10:45
Մեր խիզախությունն իսկապես ոգեշնչում է բոլոր ազատ ազգերին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն կրկին հարվածել է Օդեսայի շրջանին։

Նրա խոսքով՝ այնտեղ մարդիկ ապրում ու հանգստանում էին։ 

Ուկրաինայի ղեկավարն անդրադարձել է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։

«Այսօր հայտնի է դարձել, որ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։

Սա ճիշտ միտում է, և ես երախտապարտ եմ Բրիտանիային պատժամիջոցների հարցում նրա անփոփոխ հաստատակամության համար: Սա մի օրինակ է, որին պետք է հետևեն բոլորը արևմտյան աշխարհում։

Մոսկվան ամեն ինչ անում է՝ այս ձմեռը եվրոպական երկրների համար ամենածանրը դարձնելու համար։ Պետք է պատասխանել ահաբեկչությանը՝ պատժամիջոցներով։

Ամեն ինչ անելու ենք, որ աշխարհում չմնա մի շրջան, որտեղ ռուսական ագրեսիայի մասին ճշմարտությունը չհասկացվի։

Մեր խիզախությունը իսկապես ոգեշնչում է բոլոր ազատ ազգերին և ընդհանրապես ժողովրդավարական երկրների հանրությանը: Եվ միայն պատկերացրեք, թե որքան ոգեշնչող կլինի Ուկրաինայի հաղթանակը»,-ասել է Զելենսկին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին