Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

27 Հուլիս, 2022 09:59
Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում ժամը 09:30-ից Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Հիշեցնենք, որ առավոտյան մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ էին։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին