Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. մեքենավարները գործադուլ են սկսել. խոսնակ

27 Հուլիս, 2022 09:17
Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. մեքենավարները գործադուլ են սկսել. խոսնակ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին