Ավագանու անդամ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Յուրաքանչյուր երեխայի ծնունդը ուրախալի լուր է, սակայն այս թվերը մտահոգիչ են: Աղջիկները գրեթե կրկնակի քիչ են.... Ցավոք մեր իրականության մեջ սեռով պայմանավորված աբոռտներն են այս թվերի հիմքում:
Երեխան Աստծո պարգև է անկախ սեռից, աղջիկն էլ ապրելու իրավունք ունի, աղջիկն է ընտանիքում ապագա կինը, մայրը, քույրը... Շատերը երազում են երեխա ունենալ, բայց չեն կարողանում, իսկ ոմանք հրաժարվում են իմանալով սեռը..... Մի արեք, պարզապես մի արեք...»: